Ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին Հրանուշ Հակոբյանի կոմունիստ եղբայրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը` Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին: Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել: Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձեւով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է եւ սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը:

Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել` հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում: Մասնավորապես, մինչեւ այս տարվա կեսը նա եղել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը: Իսկ թե ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետեւ պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել: Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս