Ապրիլի 14-ին կայացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանի հարսանյաց արարողությունը: 26-ամյա գյուղապետի հարսնացուն եւս սահմանամերձ Ոսկեպարից է: Հարսանիքը տեղի է ունեցել Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Գյուղապետին շնորհավորելով ամուսնության առթիվ՝ հարցրինք, թե ինչու է հարսանիքը կայացել ոչ թե Ոսկեպարում, այլ մարզկենտրոնում: Նա ասաց, որ հարսանյաց արարողությանը մասնակցել են իր եւ հարսի հարազատները, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի զորամասի հրամանատար Միհրան Մախսուդյանը (նա ոսկեպարցի է, Երվանդ Եգանյանի բարեկամը), Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվանի ենթաշրջանի գյուղապետերը, Նոյեմբերյանի քաղաքապետը, ընդհանուր առմամբ 215-220 հոգի: Նոյեմբերյան քաղաքը, ուր հանդիսությունների մեծ սրահներ կան, Ոսկեպարից հեռու է 17, իսկ Իջեւանը՝ 40 կմ: Հավելենք, որ 2012թ. դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կրտսեր որդու եւ փոխմարզպետ Վահե Վարդապետյանի աղջկա հարսանիքը կայացել էր ոչ թե Իջեւանում, այլ Դիլիջանում:
ՀԱՐՍԱՆԻՔԸ` ԻՋԵՎԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ