Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճանով և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստն ունի 2788 վարկանիշ և շրջանցել է իտալացի Ֆաբիանո Կարուանային:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովն ու հնդիկ Վիշվանաթան Անանդը:
ՖԻԴԵ, դեկտեմբերի դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2834 վարկանիշ
2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – 2803
3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 2796
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 2796
5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2793
6. Լեւոն Արոնյան (Հայաստան) – 2788
7. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 2787
8. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2784
9. Դին Լիրեն (Չինաստան) – 2776
10. Ուեսլի Սո (ԱՄՆ) – 2775