Ռուսաստանը նոր տվյալներ ունի Թուրքիային «Իսլամական պետության» կողմից նավթի մատակարարման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հավելյալ տեղեկություն է ստացել, որոնք հաստատում են, որ ահաբեկիչների կողմից վերահսկվող հանքերից արտադրական մասշտաբներով նավթը ներթափանցում է Թուրքիա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք հավելյալ տեղեկություն ենք ստացել: Ստացված տվյալները հաստատում են, որ, ցավոք, «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող հանքերից մեծ քանակությամբ նավթը արտադրական մասշտաբներով մատակարարվում է Թուրքիա»,-հայտարարել է Պուտինը Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինի խոսքով` կան բոլորը հիմքերը ենթադրել, որ ռուսական Սու-24-ի կործանումը թելադրված է եղել Թուրքիայի տարածքում նավթի մատակարարման աղբյուրների ապահովման ցանկությամբ:

«Որոշումն այն մասին, որպեսզի խոցեն մեր ինքնաթիռը, թելադրված է եղել նավթի մատակարարման այդ աղբյուրների ապահովման ցանկությամբ: Հենց այն նավահանգիստներից, ոտեղից դրանք բեռնում են լցանավերի մեջ»,-հավելել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվեն իսլամիստներից նավթի գնման մասին տեղեկությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս