Նախօրեին Թուրքիան հրաժարվեց ներողություն խնդրել Սու-24-ի կործանման համար, իսկ ՆԱՏՕ-ի դիվանագետները Բրյուսելում շտաբ-բնակարանում հայտարարեցին, որ Ռուսաստանն իր ռմբակոծություններով բարդացնում է Սիրիայում առանց այդ էլ բարդ իրավիճակը, փոխանցում է «Գազետա»-ն:
ՆԱՏՕ-ն հայտնում է վստահության կորստի և Ռուսաստանի անհասկանալի գործողությունների մասին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից, քանի որ թուրք զինծառայողներն իրենց պարտքն են կատարել:
ՆԱՏՕ-ի անդամները, այդ թվում ԱՄՆ-ն, համաձայնության են եկել, որ Թուրքիայի օդային տարածքը խախտվել է ռուսական ինքնաթիռի կողմից: Միևնույն ժամանակ, Փարիզում կլիմայի փոփոխության հարցով համաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իր ցավակցությունը հայտնեց՝ կապված դեպքի հետ:
«Եղել է խախտում, և սա առաջին դեպքը չէ: Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքն ու սահմանները: ՆԱՏՕ-ն աջակցում է սիրիական կոնֆլիկտի հարցում խախաղ որոշում գտնելու բոլոր ջանքերը: Մենք պետք է միավորվենք ահաբեկիչների դեմ պայքարում: Եվ այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ տեսնել Ռուսաստանը մեր ընդհանուր թշնամու դեմ պայքարում, այլ ոչ թե այլ խմբերում»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան