Խուզարկության ժամանակ թմրանյութը ոստիկա՞նն է գցել քաղաքացու գրպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն և Զվիադի Թ.-ն: Վերջիններիս անձնական խուզարկությամբ՝ Գոդերձի Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 6.1 գրամ քաշով, Էդուարդ Գ.-ի տաբատի գրպանից` 5.35 գրամ քաշով, իսկ Զվիադի Թ.-ի տաբատի գրպանից՝ 5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը Վրաստանի Հանրապետության հիշյալ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրել գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու համար, և վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այնուհետև հիշյալ քրեական գործով մեղադրյալ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Էդուարդ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կատարված իր անձնական խուզարկության ընթացքում անծանոթ ոստիկանն իր տաբատի գրպանի մեջ է գցել պոլիէթիլենով փաթեթավորված նյութ և անմիջապես հանելով՝ հայտարարել է, թե այն, իբր, իր տաբատի գրպանից է գտել, սակայն իրականում տվյալ նյութն իր մոտ չի եղել ու իրեն չի պատկանում:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս