ՆՐԱՆՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”օրաթերթը նախօրեին ստացել է ԴԱՀԿ ծառայության Կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը՝ ըստ որի պետք է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանին վճարի նրա արժանապատվության գինը՝ 100 հազար դրամ եւ 100 հազար էլ՝ փաստաբանական ծախսերը (թեեւ մարզպետը պահանջել էր 2.2 մլն դրամի փոխհատուցում): Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը անհասկանալի տրամաբանությամբ եկել է այն եզրակացության, որ “Ժողովուրդ” օրաթերթն իրավունք չուներ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչուհի Աննա Թորոսյանի խոսքերը ձայնագրել եւ հրապարակել այն մասին, որ մարզպետը 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել: Ստացվում է՝ օրաթերթը, որը հանդես է եկել ամբիոնի դերում՝ բարեխիղճ ձեւով վերծանել եւ հրապարակել է երկու կողմերի կարծիքները, կատարել է պատժելի արարք, իսկ Նվեր Պողոսյանը, որ կաշառք է վերցրել կամ Աննա Թորոսյանը, որ սուտ մատնությամբ է հանդես եկել անմեղ “հրեշտակներ” են: 
“Ժողովուրդ” օրաթերթը հայտարարում է, որ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ ՀՀ ԱԱԾ-ն այս կաշառքի գործով ցուցաբերել են պաշտոնական անգործություն, իսկ դատարաններն էլ՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի (այստեղ վարույթ չընդունեցին “Ժողովուրդ”-ի բողոքը), կայացրել են անարդար որոշում՝ պատժելով օրաթերթին: Սա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն: 
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս