ArmLur.am -ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները տեղեկացրին, որ առավոտյան ժամը 7-ից աբովյանցիները կանգառներում են ու չեն կարողանում Երևան գալ, քանի որ անգամ այն տաքսիները, որոնք սովորաբար կանգառներում մարդկանց առաջարկում էին Երևան փոխադրել, այսօր չկան:
Քաղաքացիներին չեն սպասարկում ոչ միայն «Քինգ Դելյուքս» ընկերության 261, 267 և 259 համարի ավտոբուսները, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական անվճար ավտոբուսները:
Ըստ երևույթին` երթուղայինների խափանված աշխատանքը կապված է Երևանում կայանլիք այսօրվա ցույցի հետ: Հարկ է հիշել, որ ընդդիմության կողմից կազմակերպված ցանակացած ցույցից առաջ շրջաններից Երևան եկող երթուղայինների աշխատանքը խաթարվում է: Տպավորույթուն է, կարծես, քաղաքացիների մասնակցությունն այս կերպ ևս ցանկանում են հնարավորինս քիչ քանակության հասցնել: