Նախօրեին երեկոյան ռուսական նավերը ժամերով չեն կարողացել հաղթահարել Բոսֆորի նեղուցի տարածքում անցակետերը Թուրքիայի թույլտվություն չունենալու պատճառով, փոխանցում է Pravda.ru-ն:
Ականատեսները հայտնում են, որ մի քանի տասնյակ ռուսական նավեր են հավաքվել, որոնք սպասում են իրենց հերթին, որպեսզի հաղթահարեն ծովային տարածքը:
ՌԴ ռազմածովային նավատորմին ուղեկցել են թուրքական ռազմական սուզանավերը:
Նշվում է, որ պաշտոնական Անկարան իրավունք չունի փակել նեղուցները՝ բացառապես ռազմական դրության դեպքում:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները, այս մասին քննարկում անցկացնելով ՆԱՏՕ-ի հետ, հայտարարել են, որ չեն փակի Բոսֆորի նեղուցը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան