Այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 

««Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը:
Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:




Լրահոս