Թուրքական մրգերն ու բանջարեղենը կփոխարինվեն հայկականով և վրացականով. «Ռոսսելխոզնադզոր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայից մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան կարգելվի, սակայն սահմանափակումները ուժի մեջ կմտնեն միայն մի քանի շաբաթ անց: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տեղակալ Արկադի Դվորկովիչը:

Ինչպես «Սպուտնիկ Ղրղզստան»-ին է հայտնել «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական ներակայցուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն, Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցներն ակնհայտորեն ուրախացրել են Ռուսաստանի հարևաններին՝ Անդրկովկասի երկրներին, Հայաստանին, ինչպես նաև Վրաստանին և Ադրբեջանին:

Ալեքսեենկոյի խոսքով` ռուսները մրգերի և բանջարեղենի պակասություն չեն ունենա:

Բացի այդ, Հայաստանը, փորձագետի խոսքով, պատրաստ է զբաղեցնել իր դիրքն ու մեծացնել մրգերի և բանջարեղենի արտադրանքը ռուսական շուկայում:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում օդաչուներից մեկը զոհվեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն «թիկունքից հարված» անվանեց: Թուրքիան իր հերթին հաստատեց, որ ռուսական ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս