Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ճահճի ոլորաններից դեպի Տիգրանաշեն գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 30 ՍՍ 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի եթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 57-ամյա Սվետլանա Ալեքսանյանը, 42-ամյա Գագիկ Առուստամյանը տեղում մահացել են: Արարատի բաժնի աշխատողները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերվել ավտոմեքենայի վարորդ, 58-ամյա Ժորա Առուստամյանը, ուղևորներ, 3-ամյա Բարմեն Առուստամյանը, որոնք շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 37-ամյա Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 11-ամյա Էլեոնորա Առուստամյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ու վիրավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից են։