“Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին: Այս անգամ բանակի կարիքների համար հիմնադրամը նախատեսել է գնել և ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել շուրջ 200 հազար դոլարի թվով տասը ավտոմեքենաներ, որոնց մակնիշներն ընտրվել են ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:
Նման որոշման համար հիմք է ծառայել հավատամքը, որ առավել հզոր է ոչ միայն պետության, այլև իր հասարակության սերը, աջակցությունն ու հոգածությունը վայելող բանակը: Կարապետյանների ընտանիքի համոզմամբ, յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է իր հնարավորությունների սահմաններում սատարել, նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավոր հայոց բանակին: Ուստի բնական է, որ այլ ոլորտներից զատ նաև բանակին կատարվող նվիրատվություններըբարեգործական հիմնադրամի համար վաղուց դարձել են ավանդական: Մասնավորաբար, ՀՀ զինված ուժերին մեքենաներ են նվիրվել նաև 2011 թվականին: Դրանից զատշարունակաբար այլ աջակցություններ է ցուցաբերել մեր բանակին:
“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն