Հատուկ ծառայությունները փնտրում են Թուրքիայի 3 քաղաքացիների, ովքեր ահաբեկչություններ են նախապատրաստել Ռուսաստանում, փոխանցում է Lifenews-ը:
Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն, Ստաբուլի 30-ամյա բնակիչն ահաբեկչություններ է նախապատրաստել Մոսկվայի և Կենտրոնական դաշնային օկրուգի տարածքում:
Զինյալները Ռուսաստան են մեկնել «Իսլամական պետության» թուրքական բջիջներից մեկի առաջնորդ Ելգին Ասլանի հետ:
«Ելգին Ասլանը ահաբեկչական գործողություններ էր պլանավորում ՌԴ-ի տարածքում: Նա ակտիվորեն աջակցում էր Սիրիայի ուժայիններին»,-հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան