Մաուրո Գևգեոզյանը կհեռանա իր ներկայիս ակումբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը կհեռանա Լիմայի «Ալյանսա»-ից: Այդ մասին հայտնում է Depor.pe-ն: Պերուական ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին, ով թիմի ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստներից է:

Նշենք, որ 29-ամյա Գևգեոզյանը 2013-ից է հանդես գալիս «Ալյանսա»-ում, որի կազմում Պերուի ընթացիկ առաջնության 16 տուրերում 5 գոլի հեղինակ է դարձել:  Հավելենք, որ Մաուրո Գևգեոզյանը մտադիր է վերադառնալ Ուրուգվայ և սպասել առաջարկների:




Լրահոս