Նեյմարի համար «Ոսկե գնդակ»-ի ֆավորիտը Մեսսին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Նեյմարն անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակին և հավակնորդների եռյակում հայտնվելուն:

Նշենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ռեալ»-ի  ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ոսկե գնդակ»-ի հավակնորդների եռյակում լինելը շատ կարևոր է ինձ համար։ Լուիս Սուարեսը նույնպես պետք է լինի այդ ցուցակում։ Մեսսին ֆավորիտ է, ինձ համար նա առաջինն է»,- նշել է Նեյմարը. հայտնում է Sport.es-ը:

Նշենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 11-ին։




Լրահոս