
Սուպերծանր քաշային կարգով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին հայտնել է, որ իր համար դժվարություն չէր ներկայացնում հաղթանակ տանել WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ, և նշել է, որ, եթե տեղի ունենա ռևանշ (իսկ նման տարբերակը նախատեսված է պայմանագրով), էլ ավելի հեշտ կլինի:
«Համոզված եմ, որ նա կօգտագործի ռևանշի իրավունքը, սակայն այժմ ամեն ինչ իր տեղում է, մինչև արյունը չի սառել, և ադրենալինը եռում է: Երբ նա վերադառնա տուն և մտածի տեղի ունեցածի մասին մի քանի շաբաթ, ապա կգիտակցի, որ նախորդ մենամարտը միակողմանի էր,-Թայսոնի խոսքն է մեջբերում Boxingscene-ը,-եղել են մենամարտեր, որոնցում ես միայն խաղացել եմ նրա հետ: Ես ձեռքերս դնում էի մեջքիս վրա, ապա բարձրացնում և ծաղրում նրան ողջ մենամարտի ընթացքում»: