Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԿԳ նախարար Սրմեն Աշոտյանն անդրադարձել էր ՄԻՊ-ին և վերջինիս խորհուրդ տվել` չխառնվել կրթական գործերին: Ի պատասխան` ՄԻՊ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, սակայն որքան էլ զարմանալի է, Օմբուդսմենի աշխատակազմը որպես պաշտոնական արձագանք ներկայացնում է լրագրող Բեթղեհեմ Արաբյանի գրառումը:Ա յն ներկյացնում ենք ստորև.
«Որպես Օմբուդսմենի աշխատակազմի պաշտոնական արձագանք՝ ներկայացնում ենք քաղաքացի Բեթղեհեմ Արաբյանի սոցցանցի գրառումը` առանց որեւէ լրացուցիչ մեկնաբանության.
«Հիմա էլ Աշոտյանին անցնեմ, ինչքան ասում եմ չանդրադառնամ, չի լինում….չիջնելով իր մակարդակին բավականին քիչ կասեմ. Աշոտյանն անդրադառնալով ՄԻՊ-ի հրապարակմանը` սարսափելի պայմաններում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցին, ասում է. «Այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության էր, և մենք գիտեինք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը», -ասել է Աշոտյանը:
Իսկ որ գիտեք ու ոչ մի բան չեք անում, ավելի վատ:
Մենակ էսքանի համար կառաջարկեմ Աշոտյանին ընդամենը մեկ օր իր երեխաների հետ գնալ ու մնալ այս դպրոցում: Ինչ մնում է խարխլված հեղինակության վերականգմանը, ապա, հավանաբար Աշոտյանի մոտ անցել է Բաղրամյան պողոտայի ազդեցությունը, ոչինչ, կարող է մեծ հաճույքով հետևել ՖԱՖ-ի հավաքներին ու հայերեն բացատրական բառարանում իր ազգանունը որպես նոր իմաստ արտահայտող բառ ավելացնել: Գոնե որպես ԿԳ նախարար էդքանը մնա իրենից»: