
Ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, այս մասին տեղեկացնում է “Ժառանգության” կուսակցության լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում մի քանի ոստիկաններ և կարմիր բերետավորներ ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին։
Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց հավաքվել են ՀՀ ակտիվ քաղաքացիները, ովքեր պատրաստվում են բողոքի ցույց իրականացնել ի պաշտպանություն Արմեն Մարտիրոսյանի: