«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հերթական հաղորդագրությունն է տարածել.
««Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ նորանոր ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին:
Եղեգնաձորում ոստիկանությունը կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող ավտոմեքենաները, վերցրել է վարորդների փաստաթղթերը, ինչի պատճառով բազմաթիվ ուղևորներ ցուրտ եղանակին մնացել են ճանապարհին:
Արմավիրի մարզում նույնպես երթուղիներից հանել են ավտոբուսները:
Վանաձորից «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու աջակիցները երկու ավտոբուս են վարձել Երևան գալու համար, սակայն ոստիկանության և տրանսպորտի ու կապի նախարարության միջամտությամբ դրանք հանվել են երթուղուց»: