«Ես նման բան չգիտեմ, որ երթուղի չի սպասարկվում». քաղաքացիներն ահազանգում են, իսկ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչն իրավիճակին չի տիրապետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր վաղ առավոտից Աբովյան-Երևան երթուղին չի սասարկվում: Սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս խնդրին միայն աբովյանցիները չեն բախվել. նույն վիճակն է նաև հանրապետության մի շարք շրջաններում:

Հասկանալու համար՝ որն է ստեղծված իրավիճակի պատճառը, ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Տրանսպորտի և կապի նախարարությունից: Թվում է՝ իրավիճակը շատ ավելի անկառավարելի է. այստեղ էլ չգիտես` լաս, թե խնդաս: Պարզվեց` նախարարությունը նման ինֆորմացիա չունի: Տրանսպորտի վարչության պետի տեղակալ, Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը ArmLur.am-ի հարցին այսպես պատասխանեց. «Ի՞նչ իրավիճակ է որ Աբովյանում»,- պատասխանը լսելուց հետո շարունակեց. «Ո՞նց թե «Քինգ Դելյուքսը» հրաժարվում է սպասարկել: Ո՞վ է նման բան ասել: Մենք նման դիմում չենք ստացել: Դե հիմա նորից զանգե’ք տեսե’ք նման բան կա՞: Ինչո՞ւ որևիցե քաղաքացի մեզ չի զանգահարում: Ես նման բան չգիտեմ, որ երթուղի չի սպասարկվում: Բոլոր երթուղիները սպասարկվում են. նորմալ է ամեն ինչ: Մեզ մոտ նման խնդիրներ չկան: Չեն էլ կարող լինել»:

Ստացվում է՝ քաղաքացիներն ահազանգում են, ընկերությունները հաստատում են, որ չեն սպասարկում երթուղին, իսկ նախարարությունը նման ինֆորմացիա չունի, այնինչ խնդրի մասին խոսվում է վաղ առավոտից:

Ի դեպ, րոպեներ առաջ ահազանգ եղավ նաև Չարենցավանից:




Լրահոս