Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 30-ին Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության և քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսի և միջազգային համագործակցության վարչության պետ, բիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև ռազմական համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այցի արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը: