«ՌԴ-ն ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում ՆԱՏՕ-ի հետ սահմանի երկայնքով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում ՆԱՏՕ-ի հետ սահմանի երկայնքով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում ՆԱՏՕ-ի հետ սահմանի երկայնքով: Բացի Սիրիայից և Միջերկրական ծովի արևելյան մասից` մենք նման գործողություններ ենք նկատում Ղրիմում, Բալթյան երկրների մոտ, Կալինինգրադում և հյուսիսային սահմանների մոտ: Սրանք այն հնարավորոթյուններն են, որոնք ապահովում են օդային տարածքի փակումը»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Ավելի վաղ դաշինքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է իրավունք սատնալ Ռուսաստանում զինծառայողներին անսպասելի ստուգելու համար

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս