“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և Կազմակերպության 300 մասնաճյուղերի 32.000-ից ավելի անդամներ, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրության ներկա օրերի պատմական իրադարձությունը և ելնելով համայն հայության մայրաքաղաք Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից, ակտիվորեն մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և քվեարկելու են Հայաստանի հանրապետական կուսակցության և կուսակցության ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:
Համոզված ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մասնավորապես արհեստավարժ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ջանասիրությամբ, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ են Երևան քաղաքի հոգսերը լուծելու և անցած տարիների մնացած խնդիրները ավարտին հասցնելու` հայոց 13-րդ մայրաքաղաքը բարձրացնելով միջազգային մակարդակի և դարձնելով աշխարհի ողջ հայության ու մեր հպարտության անխոցելի երաշխիքը:
“Հայոց Արծիվները” կոչ է անում արժանապատիվ երևանցիներին մայիսի 5-ին տեղի ունեցող Երևան քաղաքի ավագանու ընտրություններում յուրաքանչյուրիդ կարևորագույն և գնահատելի քվեն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ի դեմս մեծ հայրենասեր Տարոն Մարգարյանի:
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական
Կազմակերպության Նախագահություն