Ինչպես Ջորջ Բայրոնը որոշեց հայերեն սովորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1816 թվականի դեկտեմբերի 2-ին Վենետիկ է գալիս Ջորջ Բայրոնը՝ հայոց լեզու սովորելու և ծանոթանալու հայ գրականությանը։

Ջորջ Բայրոնը ծնվել է 1788 թվականի հունվարի 22-ին Լոնդոում:

Նա անգլիացի բանաստեղծ է, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը։

Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլք։

Նրա վերջին խոսքերը կցկտուր արտահայտություններ էին. «Քու՛յր իմ․․․ զավա՛կս․․․ դժբա՛խտ Հունաստան․․․ ես նրան տվեցի ժամանակս, կարողությունս, առողջությունս․․․ այժմ տալիս եմ նաև կյանքս»։

1824 թվականի ապրիլի 19-ին պոետը մահացավ։ Բժիշկները հերձում կատարեցին և նրա օրգանները տեղավորեցին զմռսման տարաներում։ Թոքերը և կոկորդը որոշեցին թողնել Սուրբ Սխպիրիդոնի տաճարում, սակայն շատ չանցած` դրանք այնտեղից գողացան։ Բայրոնի մարմինը զմռսվեց և ուղարկվեց Անգլիա, և այն տեղ հասավ 1824 թվականի հունիսին։ Բայրոնը թաղվեց տոհմական դամբարանում Հանկել-Տորկարդ տաճարում՝ Նյուսթեդյան աբբայությունից ոչ հեռու, Նոթինգհեմշիրում։ Հունաստանի անկախության համար մղված պայքարում իր մասնակցության համար Բայրոնը համարվում է Հունաստանի ազգային հերոս։




Լրահոս