Այսօր՝ ժամը 15.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 125-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ ժամը 16.15-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` բազմոցի վրա, հայտնաբերել 1939 թ. ծնված Մարգարիտա Ավագյանի դին:
Հայտնաբերվել է 74-ամյա կնոջ դի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ