«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը թաքնված օլիգարխ է, եւ մի քանի հազար դոլարը նրանց համար մեծ գումար չի կարող համարվել: Հայաստանն ունի ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ են մտնում բարձրագույն ղեկավարությունը, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետներն ու կառավարության առընթեր մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության 70 անդամները, 230 դատավորներն ու այսպես շարունակ:
Եթե նշված պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր կուտակածի մեկ տոկոսի չափով գումար նվիրաբերեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ, ապա արդյունքում հավաքված գումարը կլիներ մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե առանձին պաշտոնյաներից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հեռուստամարաթոնում, սակայն ապարդյուն: Հավանաբար պաշտոնյաներն էլ գիտեն, որ պետության հաշվին կուտակած հարստությունից ցանկացած չափի հատկացմանը մարդիկ ասելու են, որ քիչ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: