«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա տարվա կտրվածքով լուրջ տնտեսագետների կողմից տեսակետներ են հայտնվում բյուջեի հնարավոր սեկվեստրի՝ ծախսերի կրճատման մասին։ Կլինի՞ նման բան, հարցրինք ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին։ «Ո՜չ, ոչ, առաջիկա տարում մենք նման բան չենք նախատեսում։ Հիմա մենք քննարկում ենք արված առաջարկները, եւ այդ քննարկումների արդյունքով որեւէ մեկի մոտ նման եզրակացություն չի եղել, եթե կա, թող առաջարկ ներկայացնեն, մենք կքննարկենք եւ ձեզ կզեկուցենք այդ մասին։
Չկա նման առաջարկություն այս պահին, բայց կյանքն առջեւում է»: Իսկ տոտալ այն մոտեցումը, որը, ի դեպ, արտաբերվում է ոչ թե ընդդիմադիր գործիչների, այլ հենց իր` կառավարության կողմից, որ «վատ է լինելու, վատ է լինելու», այդ մասին չի՞ խոսում։ «Կառավարությունը չի ասում` վատ է լինելու, ասում է` այն սպասելիքները լավի վերաբերյալ, որ կան, այդ սպասելիքները կարող է եւ չիրականանան, իսկ դրանք բոլորովին տարբեր բաներ են»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: