«Շենգավիթ» ԲԿ-ում անկառավարելի վիճա՞կ է. Շուշանիկ Բախշյանի դեմ ցուցմունք են տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել 2015 հուլիսի 27-ին ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից: Հիշեցնենք, որ Մ. Մարգարյանի հարազատներն աղջկա մահվան մեջ մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, Անի Բաբելյանին, ինչպես նաեւ բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Աշոտ Սիրունյանին:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` Մերի Մարգարյանի գործով անցնող բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Աշոտ Սիրունյանը ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին տված ցուցմունքում նշել է, որ հիվանդանոցի բժիշկներն իրեն չեն լսում, ինքը բժշկուհի Շուշանիկ Բախշյանին երեք անգամ ասել է, որ Մերի Մարգարյանին կեսարյան հատում է անհրաժեշտ անել, սակայն բժշկուհին հրաժարվել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս