ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին հաշվետվություն կներկայացնեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներն այս հինգշաբթի գործադիր մարմնի նիստ կհրավիրեն եւ Սերժ Սարգսյանին կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների քարոզչության արդյունքները: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին ողջ երեկոն անցկացնում է ՀՀԿ գրասենյակում: ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ԳՄ նիստը, սակայն հայտարարեց, թե օրակարգը ձեւավորվելու է հենց ընթացքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս