Կատարվածից ժամեր անց ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 22-ին, գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկան Արայիկ Խաչատրյանը մայրաքաղաքի Տիտոգրադյան և Այվազովսկու փողոցների խաչմերուկում էր: Հանկարծ խաչմերուկում գտնվող բենզալցակայանի տարածքում տարօրինակ մի բան նկատեց, որն առաջին հայացքից հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցնում: Դիմակավորված 5 հոգի իրարանցում էին սարքել:
Ավազակային հարձակում էր: Տեղի ունեցածից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր: 
Բերման ենթարկվածն Արսեն Ավետիսյանն էր: Շարունակվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքները դեպքի մասնակից մյուս չորսին էլ հնարավորինս արագ հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ բնույթի զրույցներ իրականցվեցին Ավետիսյանի բարեկամների և ընկերների շրջապատում: Կարճ ժամանակում հնարավոր եղավ ճշտել ավազակային հարձակման բոլոր մասնակիցների ինքնություններն ու բնակության վայրերը: Կատարվածից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Արմենակ Ջավադյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանն ու Թորգոմ Հարությունյանը միացան իրենց ընկերոջը: Հետագա օպերատիվ բացատրական աշխատանքների շնորհիվ բացահայտվեցին դեպքի մանրամասները: 
Պարզվեց նաև, թե ինչու՞ էին երիտասարդները դիմել այս ծայրահեղ ու անօրեն քայլին:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս