Ծաղիկներ դնելու ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ընկել է գետնին, ապա դրանք նվիրել է Վալերի Օսիպյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներից մի քանիսը և քաղաքացիներ` մոտ 50 հոգի, այս գիշեր մնացել են Ազատության հրապարակում: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկվա բախումներից հետո գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:

«Ծաղկեպսակս չկարողացա տեղադրել հեռացող կուսակցության շենքի առջև, կառավարության մոտ գնացի, քանի որ վարչապետը շտաբի պետ է: Փորձեցի ծաղիկներն այնտեղ դնեի, ոստիկանները միջամտեցին, ապա ծաղկեփունջը նվիրեցին Օսիպյանին», – ամփոփեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր երեկոյան կրկին հավաքվելու են և երթ անցկացնեն:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Հովսեփ Հովսեփյան

‘New Armenia’ civil initiative staged a protest march in Yerevan




Լրահոս