«ՆԱՏՕ-ի դաշնակիցներից որևէ մեկի վրա հարձակումը հարձակում է ողջ դաշինքի վրա»,-այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ դաշինքը կարող է ռազմական պատասխան տալ հիբրիդային հարձակումներին:
ՆԱՏՕ-ն կգործի Վաշինգտոնյան համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման առաջին օրվա արդյունքների համաձայն, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվել է հիբրիդային սպառնալիքներին:
«Քանի որ հիբրիդային հարձակումները տարբեր սպառնալիքներ են ներառում, անհրաժեշտ են մեծ քանակությամբ հնարավորություններ պաշտպանության համար: Մենք որոշել ենք, որ հիբրիդային հարձակումները կարող են գործի դնել 5-րդ հոդվածը»,-Ստոլտենբերգի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան