Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կրկին հայտնվել է Միլանի «Ինտեր»-ի տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում:
Evening Standard-ը հայտնում է, որ իտալական ակումբը ֆուտբոլիստին առաջարկ կանի ձմեռային տրանսֆերային առաջիկա պատուհանի ընթացքում:
Անգլիական մամուլի տեղեկություններով` «Չելսի»-ն մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը: