Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծիք է հայտնել, որ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի կործանման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհաշտությունն է: Այս մասին նա հայտնել է չեխական հեռուստաընկերության հարցազրույցում, որի տեքստը մեջբերում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Ասադի խոսքով՝ Էրդողանի նյարդերը տեղի են տվել, քանի որ Ռուսաստանի միջամտությունը փոխել է երկրի հավասարակշռությունը:
«Սիրիայում Էրդողանի, նրա ահաբեկչական խմբավորումների ձախողումը վկայում է Էրդողանի քաղաքական գործունեության ավարտի մասին»,-նշել է Ասադը:
«Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է, ռուսական աջակցությունն էլ ավելի ուժեղ կլինի»,-համոզված է Ասադը:
Սիրիայի նախագահն հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այն ժամանակահատվածում, երբ «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներ են իրականացվել ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ուժերի կողմից, իսլամիստների դիրքերն ընդլայնվել են, իսկ Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների շնորհիվ՝ կրճատվել:
Ասադը նաև նշել է, որ ահաբեկիչներին գումար, զինծառայողներ, զենք է մատակարարվում հիմականում Թուրքիայից՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի աջակցությամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան