Թուրքական F-16 կործանիչները 30 րոպե գտնվել են Հունաստանի օդային տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը: Այս մասին հայտնել են Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքական F-16 վեց կործանիչներից կազմված խումբը տեղական ժամանակով ժամը 15:01-ին հատել են հունական օդային տարածքը Լեսբոս և Հիոս կղզիների միջև ընկած մարզում` առանց թռիչքային պլանի ներկայացման: Դրանից հետո խումբը բաժանվել է երկու մասի»,-ասվում է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

«Անկոչ հյուրերը» հունական օդային տարածքում են գտնվել մոտ 30 րոպե:

Ռուսական Սու-24-ի վրա թուրքական ռմբակոծիչների հարձակումից առաջ Սիրիայում թուրքական ԶՈւ ինքնաիթռներն ամեն օր խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովում: Տարեկան խախտումների թիվը միջինում հասել է մինչև 1,5 հազարի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս