«Հիմնադիր խորհրդարան»-ի և «Նոր Հայաստան» ճակատի մի շարք անդամներ այս պահին Ազատության հրապարակում են:
Պետրոս Մակեյանը, ինչպես երեկ կայացած հանրահավաքին, այսօր ևս անդրադարձավ Նորք Մարաշում ԱԱԾ-ի ծավալած գործողություններին, և նշեց, որ Փանիկ գյուղում վախի մթնոլորտ է:
Հիշեցնենք, որ «Ժողովրդական հայրենիք» կուսակցության ղեկավարը հենց Փանիկի բնակիչ է, և հենց այդ գյուղից էին ԱԱԾ-ի օպերացիայից հետո ձերբակալված անձանցից երեքը: