ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նստավայրն այս տարվա մեջ 1 մլն 100 հազար դրամի, իսկ ՀՀ կառավարությունը` 770 հազար դրամի ծաղկեպսակ է գնել` յուրաքանչյուրը 110 հազար դրամ արժողությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երկու հիմնարկներն էլ գնումները կատարել են մեկ անձից` «Արա Թորոսյան» Ա/Ձ-ից: Եթե մեկ անձից գնում կատարելը կարելի է ինչ-որ տեղ «տրամաբանական» համարել, քանի որ տվյալ դեպքում այն եղել է անհետաձգելի, ապա անտրամաբանական է ծաղկեպսակների գինը: Սովորաբար ծաղկեպսակներն ավելի էժան են. կախված սեզոնից՝ գինը սկսվում է 10 հազար դրամից մինչեւ 50 հազար դրամ: Այնպես որ, 1 ծաղկեպսակը 110 հազար դրամով գնելը թերեւս լուրջ կասկածներ է հարուցում եւ այլ ենթադրությունների հիմք տալիս: Իհարկե, չի բացառվում, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները որոշել են կառավարության անունից բավական ճոխ ծաղկեպսակներ ուղարկել անհրաժեշտ վայրեր, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում` արդյոք նման շռայլության կարիք կար:




Լրահոս