ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են Չեռնոգորիայի՝ դաշինքին միանալու հրավերը. փոխանցում է Reuters-ը:
«Մենք շնորհավորում ենք Չեռնոգորիային: Սա հիանալի սկիզբ է»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Այսպիսով` Չեռնոգորիան հնարավորություն է ստանում դառնալ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը:
Հարավսլավիայի նախկին հանրապետություններից ՆԱՏՕ-ին են միացել Խորվաթիան և Սլովենիան: Ինչպես նաև հայտ են ներկայացրել Մակեդոնիան և Բոսնիան և Հերցեգովինան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան