Շենգավիթ վարչական շրջանի և Մատաղիսի գյուղապետարանի միջև հուշագիր է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանների և ԼՂՀ-ի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք:

Կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը` Շենգավիթ վարչական շրջանի և Մատաղիսի գյուղապետարանի միջև հուշագիր է ստորագրվել, ըստ որի իրականացվելու են փոխայցելություններ և համագործակցության ծրագրեր` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներում:

Այնուհետև գյուղապետի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են գյուղի մանկապարտեզ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի կողմից նվիրաբերել անկողնային պարագաներ, խաղալիքներ, իսկ բազմազավակ ընտանիքներից մեկին` հագուստի և խոհանոցային պարագաներ, դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով:




Լրահոս