Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը հայտնեց, թե պռոշյանցիները համոզված են, որ գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը որեւէ կապ չունի տեղի ունեցածի հետ: «Այդ մասին գյուղում խոսում են բոլորը: Կարող եք գալ, ինքներդ համոզվել: Ավելին, պռոշյանցիները պահանջում են գտնել իրական մեղավորներին»,-նշեց ավագանու անդամը: Նրա խոսքով՝ այսօր Վճռաբեկ դատարանը դռնփակ նիստ է անցկացնելու եւ որոշելու է՝ կալանավորելու են Արայիկ Պետրոսյանին, թե ոչ. «Պռոշյանցիները հուսով են, որ նրան բաց կթողնեն, քանի որ նա այս սպանության հետ կապ չունի»:
ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ