Ավելի քան երկու օր է, ինչ առեւտրի ցանցում արձանագրվել է ներմուծված ծխախոտի գնի աճ: Մասնավորապես թանկացել են «Ավերս» եւ «Ֆիլիպ Մորիս» ծխախոտի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների ներկրած ծխախոտները: Սա պայմանավորված է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ 2013-ից բարձրացվում են տեղական արտադրության եւ ներկրվող ծխախոտների հարկերը: «Ավերս» ՓԲԸ-ի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Շատ չի թանկացել, ընդամենը հինգ դրամ: Չէր կարող չթանկանալ, քանի որ արտադրող ընկերություններն էլ են թանկացրել իրենց արտադրանքը: Բացի այդ, ամեն ինչն էլ թանկացել է. բեռնափոխադրումը, բենզինը, իսկ մեր հարկերն էլ ավելացել են»:
ԹԱՆԿԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ