«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը կվերադառնա իր հին պաշտոնին: Դեռեւս 2012թ. մայիսի 21-ին նա իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Բայց երբ փորձեցինք Գասպարյանից ճշտել իր ապագային առնչվող հարցը, նա շփոթվեց. «Տեղյակ չեմ»: «Իսկ եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞ք»,-հետաքրքրվեցինք: «Ինձ այնքան բարդ հարց եք հիմա տալիս, ճիշտն ասած, ես հիմա աշխատում եմ, շատ գոհ եմ իմ աշխատանքից: Ինձ համար անակնկալ էր: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Մ. Գասպարյանը պաշտոնանկությունից 5 ամիս անց նոր պաշտոն է ստացել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում: Նա կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի բարեկամն է:
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ