Ժողովուրդը գիտակցել է, որ կարելի է ասել «այո», բայց գնալ «ոչ» քվեարկել. Արամ Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդն ավելի շատ դեմ է ոչ թե ինչ-որ Սահմանադրության, այլ` իշխանության կողմից ներկայացված ծրագրին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ամփոփելով Սահմանադրական փոփոխությունների հետ կապված կուսակցության կողմից ՀՀ տարբեր մարզերում քաղաքացիների հետ տարվող 25 օրվա աշխատանքները:

Մանուկյանի խոսքով` «ոչ»-ի կողմնակիցներն ավելի շատ են, քան «այո»-ի, ինչը հստակ երևացել է հասարակության հետ շփման արդյունքում:

«Եթե իշխանությունները խոհեմ լինեն, մի փոքր զգան իրավիճակը, պետք է հետ կանգնեն այս նախագծից: Կամ եթե իրենց պատվախնդրությունը, ախորժակը, թասիբը թույլ չի տալիս գնալ այդ քայլին, ապա թող թողնեն` ընտրությունները նորմալ անցկացվեն, առանց կեղծիքների»,-հավելեց Մանուկյանը:




Լրահոս