ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ հետ կապված ոչ մի խնդիր չկա, չի էլ կարող լինել: Իմ անունը չի կարող շրջանառվել («ֆինանսական բուրգի» մասին տեղեկությունների հետ կապված), ստերին մի՛ հավատացեք, ես էլ չեմ ստերին հավատում»:

Սաշիկ Աֆյան news.am

Դե իհարկե, պաշտոնյաներին եթե լսենք, բոլորն անմեղ ու սուրբ են, ոչ մի անօրինական ու հակաժողովրդական գործընթացի հետ կապ չունեն: Բայց նման գործընթացները եղել եւ շարունակվում են: Այդ դեպքում հարց է առաջանում. իսկ ովքե՞ր են իրականացնում նման գործընթացները, եթե բոլոր պաշտոնյաներն այդքան մաքուր են: Օրինակ՝ 2008-ի մարտի 1-ի հե՞տ էլ Աֆյանն առնչություն չի ունեցել. կարծես թե ոստիկանների առավոտյան աշխատանքներն այդ օրը հենց նա էր ղեկավարում: Այսինքն՝ Ս. Աֆյանը ֆինանսական բուրգի հետ կարող է կապ չունենալ այնքանով, որքանով որ կարող է կապ չունենալ մարտի 1-ի իրադարձությունների հետ:




Լրահոս