«Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում էլ պաշտոն չի մնացել, որին ինձ չեն նշանակել: Վարչապետ եղել եմ արդեն, արտաքին գործերի նախարար եղել եմ, սփյուռքի նախարար եղել եմ, փոխվարչապետ եղել եմ, հիմա էլ մնացել է պաշտպանության նախարար, նորմալ է, նման բան չկա, դա այդ շարքից է»:
Նման լուրերի եւ խոսակցությունների ծագման պատճառը ոչ թե Արկադի Ղուկասյանի անձն է, այլ նրա ծագումը: Քանի որ արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանի իշխանական աթոռներին նստելու հարցում «ղարաբաղցիներն» իրենց մենաշնորհն են ստեղծել եւ «ոչ ղարաբաղցիներին» նույնիսկ այդ աթոռներին մոտենալ չեն թողնում, ապա տրամաբանական է, որ այս կամ այն պաշտոնում «ղարաբաղցի» նշանակելու մասին խոսակցություններ պարբերաբար պետք է շրջանառվեն: Ժողովրդի մի զգալի հատված «ղարաբաղցիների» իշխանությունից ձերբազատվելու հույս այլեւս չունի եւ մտավախությամբ սպասում է հաջորդ «ղարաբաղցուն»: