«Եթե ընտրակաշառքներ չբաժանվեն, եթե ճնշումներ չլինեն, ինչը արդեն համայնքներում երեւում է, ուստի մարդիկ առանց բռնաճնշումների կարող են իրենց ձայնը տալ ամենաուժեղ թեկնածուին։ Ես վստահ եմ, որ «Օրինաց երկրի» թեկնածուն ու թիմը կհայտնվեն ամենաբարձր ձայներ հավաքած կուսակցությունների շարքում»:
Ընտրակաշառքներից ու ճնշումներից խոսում է ջեմեր ու մուրաբաներ բաժանող հայտնի կուսակցության կարկառուն ներկայացուցիչը: Հետաքրքիր է, թե ով պետք է ճնշում գործադրի ՕԵԿ-ի վրա, ում է ակնարկում Բիշարյանը: Բնականաբար, ՕԵԿ-ի վրա ճնշում միայն ՀՀԿ-ն կարող է գործադրել, բայց փորձը միշտ հակառակն է ցույց տալիս, որ ՀՀԿ-ն դեռ մի բան էլ ավելացնում է ՕԵԿ-ի ձայները՝ որպես իր կցորդի: Թե՞ միգուցե Բիշարյանը մի պահ 2008-ի փետրվարը վերհիշեց, երբ ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտում էր, իսկ հետո հանկարծակի ճամբարափոխ եղավ: Կամ էլ այս հերթական «մտքի գոհարը» «մարտի 1-ի հարցով դատապարտվածներ կան» շարքից էր: