ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ArmLur-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին չի հաջողվելու շատ մարդկանց իրենց շուրջը համախմբել և միասնական ոչ ասել:
« Բոլորս լավ տեսանք երեկվա նրանց հանրահավաքը և իրենց պահվածքը: Ես կարծում եմ, որ նման պահվածքով շատ քչերը նրանց կողքին կկանգնեն, որովհետև անհասկանալի էր, թե նրանք ինչ են ուզում և ինչ ճանապարհ են ընտրել: Եթե նման ագրեսիվ ձևով պետք դրսեւորվեն, ապա կարծում եմ, որ լուրջ մարդիկ, շատ մեծ մասսաներ նրանց կողքին երբևիցե չեն կանգնի և բնական է` չի հաջողվի հաջողության հասնել»,-ասաց պատգամավորը: