«Մենք քաղաքացիներին չենք առաջնորդելու դեպի պարտություն». Նիկոլ Փաշինյանը չի միանա «Նոր Հայաստան»-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ միասին չի միանա «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին, որն այս պահին նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում:

Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում երեք շեշտադրում են արել:

«Ես կցանկանայի ընդգծել, որ մենք չենք առաջնորդելու քաղաքացիներին դեպի պարտություն, իշխանափոխություն խոստանալու ենք միայն մեկ անգամ: Մեզ համար ընդունելի չէ խոստանալ իշխանափոխություն, իսկ հետո բացատրել, թե ինչու չեղավ», – նշեց նա և համոզմունք հայտնեց` այնպես չէ, որ իշխանափոխություն չի կարող լինել միայն այն պատճառով, որ ինքը չի մասնակցում դրան:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը երեկ Փաշինյանին կոչ էր արել միանալ իրենց:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս