Յուրա Մովսիսյանը մարզվել է ընդհանուր խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը լիովին վերականգնվել է վնասվածքից և արդեն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի դեմ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում:

Sport-express-ը գրում է, որ դեկտեմբերի 2-ին կայացած մարզմանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն աշխատել է «Սպարտակ»-ի ընդհանուր խմբում։

«Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» խաղը կկայանա դեկտեմբերի 4-ին և  կսկսվի Երեւանի ժամանակով 20։00-ին:

 




Լրահոս